Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առաջին օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին X-ում գրառման մեջ հանդիպումը բնութագրել է որպես «դրական և կառուցողական»։

«Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Ուկրաինան ցանկանում են, որ Ռուսաստանի այս անիմաստ պատերազմն ավարտվի մինչև ձմեռ։ Մենք քննարկեցինք լարվածության թուլացմանն ուղղված հնարավոր քայլերը, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի դիվանագիտություն», - նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ուկրաինական և ամերիկյան թիմերն աշխատում են Ուկրաինայում Patriot կալանիչ հրթիռների արտադրություն սկսելու շուրջ։

Ավելի ուշ Զելենսկին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Կիևը երկու բան է խնդրում ամերիկյան կողմից։

«Առաջինը Patriot հրթիռների ձմեռային փաթեթն է։ Երկրորդը Patriot-ներ արտադրելու լիցենզիաները։ Մեզ նաև հարկավոր են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները», - նշել է նա։

Զելենսկու խոսքով՝ նախագահ Թրամփը, կողմերի թիմերը և ինքը նաև քննարկել են պատերազմի դադարեցման ուղիները, ինչը գլխավոր առաջնահերթություն է։

«Մենք պատրաստ ենք։ Վստահ չեմ, որ Ռուսաստանն այս պահին պատրաստ է, բայց, այնուամենայնիվ, մենք խոսել ենք էներգետիկ հրադադարի մասին։ Մենք պատրաստ ենք էներգետիկ հրադադարի, եթե նրանք չհարձակվեն մեր էներգետիկ համակարգի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրամատակարարման ենթակառուցվածքների վրա։ Սա մեր առաջարկն է։ Մենք շնորհակալ ենք ամերիկյան կողմին։ Նրանք այն կփոխանցեն ռուսական կողմին։ Ես չգիտեմ ռուսական կողմի դիրքորոշումը», - նշել է նա։

Զելենսկին նաև հիշեցրել է, որ նախագահ Թրամփը հանդիպում է ունենալու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որը սեպտեմբերի 23-25-ն այցելելու է ԱՄՆ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը Թրամփին ասել է, որ կարելի է ներգրավել նաև Սի Ծինփինին, քանի որ նա ազդեցություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։

Նա հավելել է, որ ամենակարևոր քայլը, որ կարող է անել Թրամփը, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև եռակողմ հանդիպում կազմակերպելն է, որի ընթացքում ղեկավարները կարող են բարձրացնել բոլոր զգայուն հարցերը։

Հայերեն Русский

Հայաստանի վարչապետը զբոսաշրջության զարգացման ամենակարևոր գործոնը համարում է խաղաղությունը

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ»-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ