1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի N 545-Ա որոշմամբ համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սևան համայնքում կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի 29-ին։ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ Սևան համայնքում ընտրելու իրավունք ունեն 32 791 քաղաքացի։
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Վարդենիս համայնքներում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ճամբարակ համայնքում ՏԻՄ ընտրությունը կանցկացվի 2027 թվականին։