Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սեպտեմբերի 21-25-ին անցկացվում են մի շար մարզաձևերի մրցաշարեր, որոնք կազմակերպվել են Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, սիրողական վազքից հետո, որն անցկացվել է սեպտեմբերի 21-ին, հերթական մրցաշարն անցկացվել է վոլեյբոլից՝ Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում։ Այն անցկացվել է երեք տարիքային խմբում։

1-ին տարիքային խմբի մասնակիցները եղել են հանրակրթական դպրոցների 8-ից 9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը, 2-րդ տարիքային խմբում՝ ավագ դպրոցի 10-ից -12-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը, 3-րդ տարիքային խմբում՝ 18 և բարձր տարիքի անձանցից կազմված հավաքական թիմերը։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվել են հավաստագրերով։

Մարզական առաջնություններ են նախատեսված մինի ֆուտբոլ և հեծանվավազք մարզաձևերից: Մինի ֆուտբոլի մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 24-ին «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում, իսկ հեծանվավազքի մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 25-ին։ Մրցաշարի ուղին անցնելու է Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակից Իզերի հրապարակով ՝ 5 շրջադարձով։

Հայերեն

Փաշինյանը, խաղաղության հաստատմամբ, Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»

Գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները