Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Հունաստանի Հանրապետության առաջին մայրաքաղաք պատմական Նավպլիոնում կայացած՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի մասնաճյուղի, Պելոպոնեսի մարզի և Նավպլիոնի քաղաքապետարանի կողմից՝ «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրի ներքո։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, այս տարի Հայաստանը ընտրվել է որպես միջոցառման պատվավոր երկիր։

Իր ողջույնի խոսքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերված պատվի և ջերմ վերաբերմունքի համար։ Նա ընդգծել է խաղաղության, երկխոսության, մշակույթների փոխադարձ ճանաչման և համամարդկային արժեքների պահպանման կարևորությունը՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը։

Դեսպանը նաև անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև պատմական բարեկամությանը և բազմոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներն ու փոխադարձ աջակցությունը։

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում հայկական երգն ու պարը ներկայացվել են որպես հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, պատմական հիշողության և խաղաղության ձգտման արտահայտություն։

Միջոցառմանը հաջորդել են ավանդական պարային կատարումներ՝ «Ավետիս» հայկական պարային համույթի և Ն. Արգոլիդայի պոնտի համայնքի «Պանագիա Սումելա» միության մասնակցությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով մշակույթի՝ ժողովուրդներին մերձեցնելու և բարեկամությունն ամրապնդելու բացառիկ դերը։

Հայերեն العربية Русский Türkçe

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը