«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն․ Թեա Թոփուրիա, «Յակոբի ջրհորի մոտ»

Թեա Թոփուրիայի վեպը մոգական ռեալիզմի փայլուն նմուշներից է, որտեղ միահյուսվում են առասպելականն ու իրականը։ Փոքր ազգի իրական ողբերգությունն այստեղ բարձրացվում է տիեզերական, առասպելական մակարդակի: Հեղինակի ուշադրության կենտրոնում մարդն է՝ առանձին և հասարակության մեջ: Վեպում նկարագրվում է մի փոքր ժողովրդի պատմություն, որի մեծ մասը ստիպված է եղել փախչել նվաճողներից և վերաբնակվել:

Այս խոր, հուզական և պատկերավոր գիրքը կորստի, հիշողության և տիեզերական անդորրի որոնման մասին է:

Ընթերցողին սպասվում են բազմաշերտ ու չափազանց հետաքրքիր համեմատություններ, և ընթերցանության ամբողջ ընթացքում լսվելու է հորդառատ ու տևական անձրևի ձայնը: Թարգմանությունը վրացերենից՝ Անի Աստատուրյանի։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն․ Լոիս Լոուրի¸ «Պարգևողը» 

Ի՞նչ է հիշողությունը: Արդյոք մենք ավելի երջանիկ կլինենք, եթե չհիշենք մարդկության պատմության դառը անցյալը: Գուցե աշխարհն ավելի արդար լինի, եթե վերանան մարդկանց միջև եղած տարբերությունները:

Վեպում հարցականի տակ են դրվում բոլոր արժեքները, որոնք մենք բնական ենք համարում, և վերաիմաստավորվում են մեր ամենախոր համոզմունքները:

1994 թվականին «Պարգևողը» վեպը արժանացել է Նյուբերիի մեդալի ամերիկյան մանկական գրականության մեջ ունեցած ամենամեծ ներդրման համար։ Թարգմանիչ՝ Մարիա Սադոյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը: 

Նոն ֆիքշն գրականություն․ Արա Զարգարյան,  «Ակսել Բակունցի «Մթնաձորը»

«Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքի գրության եւ առաջին հրատարակման հարյուրամյակին նվիրված այս գիրքը ստեղծագործության համապարփակ ուսումնասիրություն է։ Այն ներկայացնում է պատմվածքի ստեղծման պատմությունը, նախատիպերը, պատմաաշխարհագրական հիմքերն ու մշակութային շերտերը։

Գիրքը հիմնված է արխիվային եւ փաստագրական հարուստ նյութերի ու լուսանկարների վրա։

«Մթնաձոր» պատմվածքը դիտարկվում է ոչ միայն որպես գրական ստեղծագործություն, այլեւ որպես Սյունիքի պատմական հիշողության եւ մշակութային ժառանգության կարեւոր վկայություն»: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Հայերեն

Ռուսաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը

Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը

Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան

ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամով

Գեղարքունիքի մարզում տեղացած առաջին ձյան շերտը կազմել է 3-5 սմ, լեռնային գոտիներում՝ 10 սմ

Սկանդալ Nvidia-ում. ընկերության գործադիր տնօրենը մեղադրվում է չինական հետախուզության գործակալի հետ հարաբերություններ ունենալու մեջ

Հայկական ծաղիկները՝ նոր շուկաների ճանապարհին․ արտահանման դիվերսիֆիկացումը պահանջում է ավելին, քան նոր ուղղությունների բացահայտումը

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Թրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերը

Թրամփը Սպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ կունենա Կատարի վարչապետի հետ