Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ժողովուրդ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։Սա մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը։

Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ․ նույնիսկ թվացյալ ամենաանհույս իրավիճակներում մենք սրտում պահել ենք ազատության ճրագը, պայքարել ենք դրա համար և երբ դա հնարավոր է դարձել, վերածնել ենք այն։ Սա մեր՝ իրապես պետական ժողովուրդ լինելու լավագույն առհավատչյան է։

Այսպես եղավ նաև 35 տարի առաջ, երբ կոտրեցինք անազատության կապանքներն ու հռչակեցինք մեր կամքը՝ ապրել ազատ ու անկախ Հայաստանում։

Բայց մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ առաջին իսկ օրվանից փորձ է արվել մեզ ներարկել՝ ներսից և դրսից, թե մեր անկախությունն ընդամենը հռչակագրային է, իրավիճակային, ժամանակավոր կամ արհեստական։ Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները։

Բայց անգամ ամենադժգույն պահերին, երբ թվում էր, թե լավագույն ճանապարհը հանձնվելն է կամ անկախությունը զիջելը, մենք՝ որպես իմաստուն ժողովուրդ, գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք մեր աչքի լույսի, մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը։

Մենք դա արեցինք մեծ դժվարությամբ, զոհողություններով, ցավով ու արյամբ, բայց մենք արեցինք դա։Եվ հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն