Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և մաքսատուրքերի կիրառման հնարավորություններն ընդլայնող օրենքը, որը հայտնի է որպես «դժոխային պատժամիջոցների» օրենք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունը՝ Թրամփը սեպտեմբերի 18-ին ստորագրել է H.R. 5334 օրինագիծը՝ այն օրենքի ուժ է ստացել։

Փաստաթղթի պաշտոնական անվանումն է «Լինդսի Օ. Գրեհեմի՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին 2026 թվականի ակտ»։ Սպիտակ տան պարզաբանմամբ՝ այն թույլ է տալիս սահմանել և ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ օրենքով նախատեսված պատժամիջոցները, մաքսատուրքերը և արգելքները, ինչպես նաև երկարաձգում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օրենքը նախատեսում է առաջնային և երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի ու նրա դեմ սահմանված սահմանափակումները շրջանցելուն աջակցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ։ Թիրախների թվում են ռուսաստանցի պաշտոնյաները, խոշոր գործարարները և նրանց ընտանիքների անդամները, բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ռուսական նավթի տեղափոխմամբ զբաղվող այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերը։

Օրենքը ԱՄՆ նախագահին հնարավորություն է տալիս մինչև 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Նման սահմանափակումներ կարող են կիրառվել նաև այն հինգ երկրների նկատմամբ, որոնք առավել ակտիվորեն նպաստում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների շրջանցմանը։ Հնարավոր հասցեատերերի թվում ամերիկացի օրենսդիրներն առանձնացրել են Չինաստանը և Հնդկաստանը։

Հայերեն العربية Русский

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ տեխնիկական խումբ են ստեղծել՝ TRIPP-ը գործարկելու համար