ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով

2 րոպեի ընթերցում

Չեխիան դեռևս չի կատարում ՆԱՏՕ-ի սահմանած պահանջները պաշտպանության պարտադիր ծախսերի ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին Prague Defence Summit խորհրդաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։

«Տխուր է տեսնել, որ Չեխիան էական հաջողություններ չի գրանցել պաշտպանական պարտավորությունների կատարման հարցում, որոնք ընդունվել են 2025 թ. Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կողմից.... Ցավոք, Չեխիայի Հանրապետությունը ձգտում է հայտնվել դաշինքի վերջին շարքերում, երբ խոսքը պաշտպանական ծախսերի մասին է։ Նա պետք է հանձնառու լինի պաշտպանական ծախսերի ոլորտում իր խնդիրներին», - ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Ուիթաքերի խոսքով՝ ինքն անձամբ է համապատասխան ուղերձը փոխանցել Չեխիայի ղեկավարությանը։

Մշտական ​​ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն առաջվա պես նպատակամիտված է ՆԱՏՕ-ի երկրների տարածքի պաշտպանությանը, սակայն նշել է, որ դաշինքի գծով համախոհները նույնպես պետք է մեծացնեն ջանքերը։

ՆԱՏՕ-ում ավելի վաղ մինչև 2035 թվականն ընկած ժամանակահատվածի համար նոր նպատակային ցուցանիշ էին սահմանել՝ պաշտպանությանը տարեկան հատկացնել ՀՆԱ-ի 3,5%-ը, ինչպես նաև 1,5%-ը հատկացնել պաշտպանության հետ կապված ենթակառուցվածքներին։

Սակայն Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունն ընթացիկ տարվա համար ռազմական ծախսերը նվազեցրել է՝ հասցնելով ՀՆԱ-ի 1,7%-1,8%-ին, հետագայում մտադիր է օգտագործել ՀՆԱ-ի 2%-ը։ Բաբիշն ընդգծել է, որ ֆինանսները հարկավոր է ծախսել ենթակառուցվածքների և առողջապահության վրա, պաշտպանության համար մնում են սահմանափակ միջոցներ։

Հայերեն English Русский

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

Երևանի քաղաքապետարանը ոչ բարեխիղճ կառուցապատողների համար տուգանքը կբարձրացնի մինչև 2 մլն դրամ

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն

Մոլդովայի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին. Moldpres

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը