Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախապատրաստման, բուն քվեարկության և հետագայում արդյունքների ամփոփման փուլերում գործել է բացառապես Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին, թե արդյոք ինքը մեղավորության զգացում չունի այն հանգամանքի համար, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկայացված են Ազգային ժողովում՝ ընտրակաշառքի վերաբերյալ հնչող պնդումների համատեքստում։

«Այսօր մենք խորհրդարանում ունենք այն համամասնությունը, այն պատկերը, որի օգտին քվեարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դա քաղաքական գործիչներին, այդ թվում՝ ԿԸՀ նախագահին, դուր կգա, թե ոչ, դա Հայաստանի Հանրապետության ընտրողների կամքն է»,- ասաց Հովակիմյանը։

Նա ընդգծեց, որ ոչ միայն իրեն մեղավոր չի զգում, այլև հպարտ է ընտրությունների կազմակերպման և անցկացրած գործընթացի արդյունքներով։

«Ես ոչ միայն ինձ մեղավոր չեմ զգում, այլև ավելին՝ ես հպարտ եմ այն փաստով, որ միջազգային գործընկերների հետ ընտրություններից հետո ունեցած շփումներում միայն դրական գնահատականներ եմ լսում»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանի խոսքով՝ ընտրական գործընթացում արձանագրված թերությունները բացառիկ երևույթ չեն և նման խնդիրներ արձանագրվում են նաև այլ երկրներում։ «Այն թերությունները, որոնք եղել են, նույնիսկ այլ երկրներում են լինում։ Մենք ունենք խորհրդարան, որը ձևավորվել է ՀՀ քաղաքացիների կամքին համապատասխան և ամփոփված է քվեարկության օրինական արդյունքներով»,- ասաց նա։

Հայերեն English

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում