Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համար

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին ընդունել է EU KIDS Act-ը, որի նպատակն է բարձրացնել երեխաների առցանց անվտանգության մակարդակն ամբողջ Եվրամիությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԵՄ կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ նոր առաջարկով արգելվում է մինչև 13 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր, իսկ անչափահասների՝ սեփական հաշիվ բացելու համար սահմանվում է ԵՄ ամբողջ տարածքում գործող նվազագույն տարիքային շեմ՝ 15 տարեկանը։

KIDS Act-ը նախատեսում է, որ ծառայություններ մատուցողները պետք է ապացուցեն, որ իրենց ծառայությունները համապատասխանում են երեխաների տարիքին և ի սկզբանե անվտանգ են նախագծված։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս կապակցությամբ հայտարարել է. «Այսօր մեր երեխաներն օգտագործում են երբևէ ստեղծված ամենաբարդ տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիաներ, որոնք ի սկզբանե չեն ստեղծվել՝ հաշվի առնելով նրանց բարեկեցությունը։ Մեր KIDS Act-ով հարթակներն իրենք պետք է ապացուցեն, որ իրենց ծառայություններն ի սկզբանե անվտանգ են։ Մենք նաև ծնողներին կրկին տալիս ենք վերահսկողության գործիքները՝ օգնելու նրանց երեխաներին ավելի անվտանգ կողմնորոշվել առցանց աշխարհում»։

Օրենսդրական առաջարկը ներկայացվել է Եվրոպական խորհրդարանին և ԵՄ խորհրդին՝ դրա քննարկման և ընդունման օրենսդրական գործընթացը մեկնարկելու նպատակով։ «Հաշվի առնելով ԵՄ մակարդակով անհետաձգելի և համապարփակ գործողությունների հստակ անհրաժեշտությունը՝ կարևոր է, որ ակտն ընդունվի հնարավորինս արագ»,- ասվում է ԵՄ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հայերեն

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ

COP-17 համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի. Փաշինյան

Վարդենիսի համայնքապետն ընդունել է Էստոնիայի Հանրապետության Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը

Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել համայնքային 10 գրադարանի