ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

2 րոպեի ընթերցում

2025 թվականին Անտարկտիդայի երկնքում օզոնային անցքի չափերը մոտ են եղել վերջին երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում գրանցված նվազագույն ցուցանիշներին։ Օզոնային շերտը կարող է ամբողջությամբ վերականգնվել մի քանի տասնամյակի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), որը մտնում է ՄԱԿ-ի կազմի մեջ:

«Անտարկտիկայի գոտում օզոնային անցքի խորությունն ու ընդհանուր տարածվածությունը 2025 թվականին եղել են զգալիորեն ավելի փոքր, քան 1990-2010 թթ. ընկած ժամանակամիջոցում։ 2025 թվականին օզոնային շերտի քայքայումը եղել է նվազագույններից մեկն ավելի քան երկու տասնամյակի ընթացքում. 2025 թվականին օզոնային անցքը չափերով դարձել է չորրորդ-հինգերորդը 1992 թվականից ի վեր, երբ արձանագրվել է (օզոնային շերտի) զգալի նվազում», - ասվում է կազմակերպության տարեկան պրոֆիլային զեկույցում։

2025 թվականին օզոնային անցքի առավելագույն չափը դիտվել է սեպտեմբերի վերջին։ Այդ պահին դրա ընդհանուր չափը կազմել է 1990-2010 թթ. ընկած ժամանակահատվածի միջին ցուցանիշի ընդամենը մեկ քառորդը։ ՕՀԿ-ում նշել են, որ այդ միտումը դիտվել է երկու տարի անընդմեջ՝ 2024 և 2025 թվականներին։ Կազմակերպությունում նշում են, որ «դա կտրուկ հակադրվում է 2020-2023 թթ. ընկած ժամանակահատվածում օզոնային անցքերի բացառապես մեծ չափերին»։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ վերջին երկու տարվա դինամիկան նշում է, որ 2020-2023 թթ. օզոնային անցքերի մեծ չափերն, ամենայն հավանականությամբ, բացատրվում են «բնական տատանումներով», իսկ դրանց չափերի նվազման երկարաժամկետ միտումը պահպանվում է։

«Դա շրջակա միջավայրի պաշպանության քաղաքականության հաջողության պատմություն է։ Օզոնային շերտը վերականգնվում է 2000 թվականից ի վեր, մենք կարող ենք լիակատար վերականգնումն ակնկալել մի քանի տասնամյակի ընթացքում», - մեկնաբանել է զեկույցն ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն:

Հայերեն Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին