ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի արտակարգ իրավիճակների համար նախատեսված մեխանիզմ՝ կանխելու միգրանտների հանկարծակի զանգվածային հոսքերը, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ստրասբուրգում Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում ֆոն դեր Լայենը նշել է, որ այդ մեխանիզմը կոչված է պաշտպանություն ապահովելու հստակ սահմանված իրավիճակներում՝ ընդդեմ միգրանտների «կազմակերպված և որպես զենք օգտագործվող» զանգվածային տեղաշարժերի։

«Այս ամառվա իրադարձությունները (խմբ.՝ հավանաբար, նկատի ունի Մարոկկոյից իսպանական Սեուտա անկլավ տասնյակ հազարավոր միգրանտների անօրինական մուտքը) ցույց են տալիս, որ մեր գործիքակազմը պետք է կատարելագործվի, հատկապես՝ արտակարգ իրավիճակների համար։ Եվրոպան պետք է ունենա իր սահմանները մշտապես պաշտպանելու միջոցներ», - ասել է ֆոն դեր Լայենը։

«Մենք միշտ հավատարիմ կմնանք մեր արժեքներին և հիմնարար իրավունքներին, սակայն երբեք զիջումների չենք գնա մեր սահմանների պաշտպանության հարցում», - հավելել է նա։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նոր «Եվրոպական արտակարգ արձագանքման մեխանիզմը» կգործարկվի միայն խստորեն սահմանված չափանիշների դեպքում և բացառիկ հանգամանքներում թույլ կտա «ժամանակի մեջ սահմանափակ և խստորեն կանոնակարգված ճկունություն՝ ստանդարտ ընթացակարգերի մասով»։

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 16/09/26

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Ստրասբուրգում կբացվի Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես. BTA

Արարատի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան