Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը պետք է մեծ մասամբ կենտրոնանա ոչ թե Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու, այլ արդեն համաձայնեցված միջոցների արդյունավետությունն ապահովելու վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում, որը հեռարձակվել է Եվրոպական խորհրդարանի YouTube-ի էջում։

«Մենք պետք է ոչ այնքան նոր պատժամիջոցներ սահմանենք, որքան համոզվենք, որ չկան արդեն գոյություն ունեցող միջոցները շրջանցելու հնարավորություններ», - ասել է նա։

Միևնույն ժամանակ ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ իր կարծիքով՝ նոր սահմանափակող միջոցների սահմանումը նույնպես անհրաժեշտ է։

Եվրոպա

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Հայերեն Русский