Աշխարհ

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Բոլիվիան և Պարագվայն ավարտել են երկրների միջև սահմանի սահմանագծումը. գործընթացը մեկնարկել էր 1938 թվականից` Չակոյի պատերազմի (1932–1935 թթ.) ավարտից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրների։

«Լա Պասում կայացված որոշումը 88-ամյա պատմական գործընթացի կուլմինացիան է։ Դրա շնորհիվ կհաստատվի ու կգրանցվի պարագվայաբոլիվիական սահմանի ողջ երկայնքը, որը պատմական քայլ կդառնա երկու երկրների միջև հարաբերություններում», - գործակալությունը մեջբերում է իր զրուցակիցների խոսքը։

Բոլիվիայի և Պարագվայի միջև սահմանի երկարությունը կազմում է 742 կիլոմետր, որից 38 կիլոմետրն անցնում է գետերով։ 1938 թ. հուլիսին Բոլիվիայի և Պարագվայի միջև ստորագրված Խաղաղության, բարեկամության և սահմանների մասին պայմանագրին համապատասխան ստեղծվել էր սահմանագծման հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով, որն իր աշխատանքն սկսել էր այդ նույն թվականի դեկտեմբերին։

Պատմաբանների գնահատմամբ՝ Չակոյի պատերազմում զոհվել է 50 000 բոլիվիացի և 40 000 պարագվայցի. այդ պատերազմը համարվում է 20-րդ դարի խոշորագույն զինված հակամարտությունը Հարավային Ամերիկայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում