Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

2 րոպեի ընթերցում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները սեպտեմբերի 14-ին հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշաիտ շրջանում գտնվող «Խալիդ արքա» ավիաբազայում իրականացրել են լայնածավալ ռազմական գործողություն՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի վերջին ագրեսիվ գործողությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

«Եմենի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն են իրականացրել՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռների անգարները, ռադարները, թռիչքուղիները, զինամթերքի պահեստները և Խամիս Մուշաիտում գտնվող «Խալիդ արքա» ավիաբազայի այլ թիրախներ», - հայտարարել է հութիների խոսնակ Յահյա Սարին։

Հայտարարության մեջ նշվել է, որ գործողությունն իրականացվել է տասնյակ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով, և որ գործողությունը զգալի վնասներ է պատճառել բազային։

Նշվել է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից իրենց երկրի ու ժողովրդի դեմ ուղղված ագրեսիայի, ինչպես նաև վերջին հինգ օրերի ընթացքում F-15 և Typhoon կործանիչների միջոցով Թագավորության կողմից իրականացված ավելի քան 300 ավիահարվածների։

Խոսնակը հայտնել է, որ Եմենի ուժերը կշարունակեն իրենց ռազմական գործողությունները Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ, քանի դեռ «Թագավորությունը շարունակում է իր ագրեսիան Եմենի դեմ»։

Հայերեն Русский

Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն՝ դադարեցնել ՌԴ դիզելի արտադրության գործարաններին հարվածները

Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

Աշխատանքի և բարեկեցության ոլորտի բարեփոխումները քննարկվել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը