Հայաստան

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

Խորհրդարանի սեպտեմբերի 14-ի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանում  քննարկման  է դրվել ՀՀ կառավարության ներկայացրած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։

««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթով առաջարկվում է Լոռու մարզում ձևավորել նոր՝ Վանաձոր համայնք՝ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզում՝ Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում ձևավորել Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։ Սա կառավարության կողմից իրականացվող վարչատարածքային բարեփոխումների հերթական փուլն է»,-իր ելույթում ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով ՝ միավորման 99 ծրագրերի արդյունքում նախկինում առկա 915 համայնքների փոխարեն այսօր ունենք 64 միավորված համայնք։

«Միավորման վերաբերյալ համապատասխան քննարկումներ են անցկացվել միավորվող բոլոր համայնքների ՏԻՄ մարմինների և քաղաքացիների մասնակցությամբ՝ համապատասխան մարզկենտրոններում»,- հավելեց նախարարի տեղակալը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում