Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 12-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

 

Հայերեն Русский