Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին հայտնել է, որ Բարամիձեին մեղադրանք է առաջադրվել պետական ​​դավաճանության համար։

Գործը հարուցվել է Բարամիձեի այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնչել են «Վրաստանի ծնունդը» հեռուստահաղորդման ընթացքում։ Ըստ Գլխավոր դատախազության տվյալների՝ հարցազրույցի ընթացքում 58-ամյա քաղաքական գործիչը նշել է, որ Աբխազիայում 1992–1993 թվականների պատերազմի սկզբում վրացի զինվորները գերիներ չեն վերցրել, այլ տեղում գնդակահարել են նրանց, ինչի հետևանքով, ի տարբերություն աբխազական կողմի, վրացական կողմը փոխանակման համար նախատեսված գերիներ չի ունեցել։

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ որևէ ապացույց չի հայտնաբերել՝ հիմնավորելու այն պնդումները, թե վրացական բանակը գնդակահարել է ռազմագերիներին։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ Բարամիձեի հայտարարությունները կրում են միտումնավոր գաղափարական և քարոզչական բնույթ և ծառայում են Վրաստանի պետական ​​ու ազգային շահերի, արտաքին անվտանգության, պաշտպանական կարողությունների և պետական ​​ինստիտուտների խարխլմանը։

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին