Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը
7 րոպեի ընթերցում
Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիս
Միջազգային համագործակցությամբ և թարմ շնչով ստեղծված շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կմեկնարկի 105-րդ թատերաշրջանը։
Ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան սեպտեմբերի 12, 13, 18-ին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ 105-րդ թատերաշրջանի ընթացքում նախատեսում են հիմնանորոգել «Պաննո» հարթակի բացօթյա հատվածն ու «Բլեք բոքս» հարթակի բաց տարածքը։ Թատրոնն արդեն «Բաց բեմ» ունի, որտեղ էլ իրականացվելու են «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերաները։
Նախատեսվում է նաև մանկական կրթական մի շարք ծրագրեր իրականացնել։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարևորեց այն հանգամանքը, որ Սունդուկյանի անվան թատրոնի դռները բաց են բոլոր այն ստեղծագործողների առաջ, որոնք խիզախում են համագործակցել թատրոնի հետ, ներկայացում բեմադրել։
«Թատրոնը համագործակցելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Առաջին անգամ բեմադրվելու է ներկայացում, որի ընթացքում հնչելու է կենդանի երաժշտություն. նվագախումբը կլինի բեմում։ Վստահ ենք, որ այդ ներկայացումը («Շչելկունչիկ») երկար կմնա թատրոնի խաղացանկում։ Այստեղ է Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, ինչը խոսում է շատ կարևոր ներկայացման («Կորիոլան») ազդարարման մասին։ Կարծում եմ՝ այս ներկայացումն իր մասշտաբներով արժանի է լինել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Դժվար էր Հայաստանում գտնել գոնե երկու կոլեկտիվ, որոնք ստեղծագործական և ադմինիստրատիվ ներուժով պատրաստ կլինեին այդ ծավալի ներկայացումն իրականացնել»,-ասաց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ «Կորիոլան» ներկայացման գլխավոր դերակատարման համար թատրոն կհրավիրվի ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։ Վիրաբյանը դա պատահական չհամարեց և հիշեցրեց, որ տասնամյակներ առաջ Կորիոլանի դերում հանդես է եկել Խորեն Լևոնյանի պապը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը։
Վիրաբյանը 2027 թվականը ևս կարևոր համարեց Սունդուկյանի թատրոնի համար՝ նշելով, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի մի հատվածը, որն ունի ստեղծագործական բաղադրիչ, անցկացվելու է թատրոնում։
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև ներկայացման բեմադրիչը` Ջոն Բլոնդելլը (ԱՄՆ), որը «Լիթ մուն» թատերական ընկերության համահիմնադիրն է, գեղարվեստական ղեկավարն ու թատրոնի ռեժիսորը։
Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ և երջանկություն է լինել Հայաստանում և Սունդուկյանի անվան թատրոնի, «Կերոն» հիմնադրամի նախաձեռնությամբ համագործակցել հարուստ պատմություն ունեցող Մայր թատրոնի հետ։ Ռեժիսորը նշեց, որ նախատեսում է նորամուծություններ բերել թատրոն, բեմադրություններ անել, ուսուցանել և նպաստել միջազգային համագործակցությունների զարգացմանը։
Բլոնդելլը հիշեցրեց, որ Սունդուկյանի թատրոնի հետ համատեղ ստեղծված «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումն առաջին անգամ խաղացել են Վերոնայի շեքսպիրյան փառատոնում, և այն շատ լավ է ընդունվել։
Շեքսպիրյան անմահ երկի նոր բեմադրությունը թարմ հայացք և ինքնատիպ մեկնություն է բերում քաջածանոթ սյուժեին: Ներկայացումը ներառում է ժամանակակից բեմական խաղաոճեր և ստեղծում է աշխարհի մեծագույն ողբերգություններից մեկի անսպասելի և անմիջական տարբերակ:
«Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման դերակատարներն են Արմեն Քուշկյանը, Լուսինե Կոստանյանը, Սիրանուշ Եսայանը, Տաթևիկ Միրզոյանը, Սաթենիկ Գասպարյանը, Ջուլիա Մովսեսյանը, Ռոման Բաբայանը, Ալեքսան Թադևոսյանը, Հայկ Իսրաելյանը, Արթուր Հարությունյանը։
Բեմանկարչությունը և բեմազգեստը՝ Բլագոյ Միցևսկիի (Մակեդոնիա), կոմպոզիտոր՝ Սայմոն Բլոնդելլ (ԱՄՆ):
Սունդուկյանի անվան թատրոնի սպասված առաջնախաղերից կլինեն նաև «Լեգենդները՝ կուլիսներում» ներկայացումը, որի գլխավոր դերակատարն Արմեն Մարությանն է, «Բեռնարդա Ալբայի տունը», որի գլխավոր դերում հանդես կգա Նելլի Խերանյանը, «Շչելկունչիկ» ամանորյա ներկայացումը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ, «Կորիոլան»-ը, որը կբեմադրի Լյուդվիգ Հարությունյանը, «Ծառերը կանգնած են մեռնում» ներկայացումը՝ Արթուր Սարիբեկյանի բեմադրությամբ, «Խաղում ենք Համլետ» ներկայացումը, որը կբեմադրի Հայկ Իսրայելյանը։ Թատրոնում առաջին անգամ զգեստների էսքիզների ցուցադրություն կկազմակերպվի և կնշվեն զգեստների նկարիչ Մերի Սարգսյանի 70-ամյակն ու նրա երջանկահիշատակ ամուսնու՝ Եվգենի Սաֆրոնովի հոբելյանը։