Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով գործող հաշտության հնարավորությունը, որով պետությանը պետք է փոխանցվի ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի առնվազն 75 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է համապատասխան կարգավորումը վերացնել՝ նախատեսելով ապօրինի ծագում ունեցող գույքի 100 տոկոսի վերադարձ։

«Իմիջիայլոց, տեղյակ եք չէ՞, ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25 տոկոսը մնում է, 75 տոկոսը վերադարձվում է պետությանը։ Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա այլևս 25 տոկոս։ Առհասարակ»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետությունը բավարար ժամանակ է տվել այդ հնարավորությունից օգտվելու համար։

«Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի։ 100 տոկոսը պետք է վերադարձնեն»,-հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությամբ հաշտության այդ հնարավորությունն ամբողջությամբ կվերացվի։

«Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության հնարավորությունը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,-ասաց վարչապետը։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2020 թվականին։ Գործող օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնությամբ, եթե ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերը ներկայացնում է օրենքով նախատեսված հայտարարագիր։ Հաշտությամբ Հայաստանի Հանրապետությանը փոխանցվող գույքի չափը չի կարող պակաս լինել ուսումնասիրության արդյունքներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսից։ Գույքի արժեքը հաշվարկվում է հաշտության կնքման պահին դրա շուկայական արժեքով։

Հայերեն English Русский

Ռուսաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը

ERNA գիտության փառատոնին և COP17-ին ընդառաջ կանցկացվի «Զրույցներ բնության հետ» միջոցառումը

Անկլավների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա․ վարչապետ

Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին

Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը

Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացման վերաբերող հարցեր

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն