Ամերիկացիներն առաջին անգամ զբաղեցրել են Bloomberg-ի միլիարդատերերի աղյուսակի բոլոր առաջին 10 տեղերը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ քաղաքացիներն առաջին անգամ զբաղեցրել են բոլոր առաջին 10 տեղերը Bloomberg-ի վարկածով միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում, որը գործակալությունը սկսել է վարել 2012 թվականից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հաշվարկների համաձայն՝ LVMH ընկերությունների խմբի սեփականատեր ֆրանսիացի Բեռնար Առնոյի կարողությունը նվազել է 1,74 միլիարդով՝ հասնելով 143 միլիարդ դոլարի։ Դրա հետևանքով գործարարը, որը ցանկում զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը, իր տեղը զիջել է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթին, որի կարողությունը կազմում է 144 միլիարդ դոլար։

Առաջին տեղն զբաղեցնում է գործարար Իլոն Մասկը (919 միլիարդ դոլար), որին հաջորդում են Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը (286 միլիարդ դոլար) և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (274 միլիարդ դոլար)։

Առաջին տասնյակում են գտնվում նաև Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը (266 միլիարդ դոլար), Dell ընկերության  հիմնադիր Մայքլ Դելը (245 միլիարդ դոլար), Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (229 միլիարդ դոլար), Oracle կորպորացիայի համահիմնադիր Լարի Էլիսոնը (208 միլիարդ դոլար), Nvidia տեխնոլոգիական հսկայի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը (181 միլիարդ դոլար) և Microsoft կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը (172 միլիարդ դոլար):

Հայերեն العربية Русский

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ