Կալասը նշել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների միջև մեծ լարվածությունը Թրամփի օրոք

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը խոստովանել է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերությունները Դոնալդ Թրամփի գլխավորած ներկայիս վարչակազմի օրոք «լուրջ փորձության են ենթարկվում»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է բելգիական Le Soir թերթին տված հարցազրույցում։

«Մեր հարաբերություններն, անշուշտ, փոխվել են, և բոլորի համար պարզ է, որ դրանք ներկայում լուրջ փորձության են ենթարկվում», - ասել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ կողմերի հարաբերությունները հարթ չեն ընթացել։

«Բայց դրանք կենսական նշանակություն ունեն երկու կողմերի համար էլ», - շեշտել է Կալասը:

Հայերեն Русский

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են ոլորտում համագործակցության խորացման հարցերը

Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

Խամենեին հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ

Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին

ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հունգարիան մինչև 2027 թ. աշուն կհրաժարվի ռուսական գազից

Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված