ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ  կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով պետական բյուջեի 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը հավելել է, որ պետական պարտքը դրամային արտահայտությամբ առաջին կիսամյակի ընթացքում նվազել է 3.5 տոկոսով։

Նրա խոսքով՝ տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են Կառավարության կանխատեսումներին։

«Հունվար-հունիսին ապրանքների արտահանման 6.7 տոկոս նվազում ունենք։ Ներմուծումն աճել է 4 տոկոսով»,- ասաց նախարարը։

Հովհաննիսյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14.8 տոկոս աճ, որից Ռուսաստանի Դաշնությունից՝ 23.3 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 9.8 տոկոս։ Դրամական փոխանցումների զուտ աճը կազմել է 21.7 տոկոս։ ՌԴ-ից փոխանցումների աճը կազմել է 32.6 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 8.6 տոկոս։

«Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով, որը պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ճյուղերի աճերով»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9 տոկոս անկում, մինչդեռ շինարարությունն աճել է 24.5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10.8 տոկոսով, ծառայությունները՝ 11 տոկոսով, իսկ առևտուրը՝ 1 տոկոսով։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5.1 տոկոս, իսկ հունվար-հունիսին միջին գնաճը՝ 4.6 տոկոս։

«Ռեզիդենտների կողմից ավանդների աճը կազմել է 24.3 տոկոս, իսկ վարկավորման աճը՝ 22.6 տոկոս։ Վարձու աշխատողների թիվն աճել է 3.5 տոկոսով, միջին աշխատավարձն աճել է 5.5 տոկոսով։ 4.6 տոկոս գնաճի պայմաններում միջին աշխատավարձի իրական աճը կազմել է 0.9 տոկոս»,-ասաց նա։

Անդրադառնալով պետական բյուջեի կատարողականին՝ ֆինանսների նախարարը նշեց, որ եկամուտները պլանային ցուցանիշից ավելի են եղել 6 տոկոսով, իսկ ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7 տոկոսով։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1 տոկոսով։

«Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 56.4 տոկոս, իսկ նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 28.3 տոկոսով»,-ասաց նախարարը։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի՝ 83.7 մլրդ դրամով նվազումը պայմանավորված է պաշտպանության ապահովման ծրագրի գծով կապիտալ ծախսերի 43.9 տոկոս նվազմամբ։ Միաժամանակ, ներքին ռեսուրսների հաշվին իրականացված կապիտալ ծախսերը, առանց պաշտպանության նախարարության ծախսերի, աճել են 42.4 տոկոսով։

Հայերեն English فارسی Русский

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան