Տնտեսություն

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 2025 թվականի ֆինանսավորումը կազմել է 105,7 միլիարդ դրամ, իսկ կատարողականը՝ 97,2 միլիարդ դրամ կամ շուրջ 97.2 տոկոս։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունն, ըստ էության, իրականացնում է 6 ծրագիր և 24 միջոցառում։ Վահե Հովհանիսյանը նաև մանրամասնեց, որ ՆԳՆ-ի ծրագրերից 4-ն ունի բարձր կատարողական, 1 ծրագիր՝ բավարար կատարողական և 1 ծրագիր ունի 50 տոկոսից ցածր կատարողական։

Հովհանիսյանի բնորոշմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ առկա է 7 միլիարդ 657 միլիոն դրամի ավել բյուջե։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում