1 րոպեի ընթերցում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-13-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։