Հայաստան

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար հունիսի 24-ին անցկացված մրցույթում ընտրված թեկնածու Ռուբեն Մելքոնյանը դրական չի արձագանքել աշխատանքի պաշտոնական հրավերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի` հունիսի 24-ին կայացած մրցույթի արդյունքներով ընտրված թեկնածու Ռուբեն Մելքոնյանի հետ ընթացել են բանակցություններ` աշխատանքին անցնելու ժամկետների և պայմանների վերաբերյալ, սակայն պարոն Մելքոնյանի կողմից աշխատանքի պաշտոնական հրավերին դրական արձագանք չստացվեց, ինչի հիմքով Հիմնադրամի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել, և մենք սկսում ենք մրցույթի նոր շրջափուլ:

Այս ընթացքում Հիմնադրամի ֆինանսական տնօրեն Հայկ Բաբայանին առաջարկվել է զբաղեցնել ԱՀԱ հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, մինչև առաջիկայում կհրապարակենք նոր մրցույթի հրավերը»,- գրել է Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ մինչ գլխավոր տնօրենի պաշտոնի համալրումը Հիմնադրամի թիմը Հայկ Բաբայանի գլխավորությամբ կշարունակի աշխատանքը Հոգաբարձուների խորհրդի և Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում