1 րոպեի ընթերցում
Իրանը սահմանափակել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների մուտքի հնարավորությունն իր միջուկային օբյեկտներ՝ երկրի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Արևմտյան երկրների պահանջները բացարձակապես անհիմն են, քանի որ ԱԷՄԳ-ի՝ Իրանի միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումներն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի միջուկային կենտրոնների դեմ իրականացված հանցավոր և ագրեսիվ գործողությունների ուղղակի հետևանքն են», - ասել է Բաղային։
Նրա կարծիքով՝ եվրոպական երկրների՝ Իրանի միջուկային հարցը կրկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու փորձերը հակասում են անցած աշնանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ նրանց իսկ հայտարարություններին։
«Սա ապացուցում է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի այն դիրքորոշման իրավացիությունը, որ այդ մեխանիզմն անօրինական է և կիրառելի չէ», — հավելել է դիվանագետը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների վերականգնման «snapback» մեխանիզմը։