Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Հովհաննես Յուքինյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովհաննես Յուքինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

Կենսագրություն

Հովհաննես Յուքինյանը բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում՝ սովորելով Հանրային կառավարման ֆակուլտետում՝ 2023 թվականին ստանալով բակալավրի աստիճան։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է նաև միջազգային կրթական ծրագրերի։

2022-2023 թվականներին Էրազմուս+ ծրագրի շրջանակում սովորել է Պորտուգալիայի Էվորայի համալսարանում՝ ուսումնասիրելով միջազգային հարաբերություններ։ 2023-2024 թվականներին սովորել է Տալլինի Տեխնոլոգիական համալսարանում (TalTech, Էստոնիա)՝ ուսումնասիրելով էլեկտրոնային կառավարման տեխնոլոգիաներն ու ծառայությունները։

Նույն ժամանակահատվածում սովորել է Ժնևի համալսարանում (Շվեյցարիա)՝ «Համաշխարհային կառավարում» կրթական ծրագրի շրջանակում։

2024-2025 թվականներին կրթությունը շարունակել է Էստոնիայի Դիվանագիտական դպրոցում (Estonian School of Diplomacy), որտեղ մասնագիտացել է դիվանագիտության ոլորտում։

Հովհաննես Յուքինյանը մասնագիտական գործունեությունը սկսել է լրագրության ոլորտում։

2021-2022 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող-խմբագիր։

2023 թվականին Հովհաննես Յուքինյանը պրակտիկա է անցել Ազգային ժողովում։ Նույն ժամանակահատվածում աշխատել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտում (National Democratic Institute — NDI)՝ որպես խորհրդարանական փորձագետ:

2023 թվականին մասնակցել է Կանադայի խորհրդարանի մասնագիտական ծրագրին՝ որպես խորհրդարանական պրակտիկանտ։ 2024 թվականին հետազոտական պրակտիկա է անցել Էստոնիայի Տալլին քաղաքում գործող Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում:

2025-2026 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես օգնական։

Խորհրդարանում իր գործունեության ընթացքում ներգրավված է եղել օրենսդրական և միջազգային, խորհրդարանական համագործակցության ուղղություններով իրականացվող աշխատանքներում։ Հովհաննես Յուքինյանը երկարամյա գործունեություն է ծավալել նաև երիտասարդական և միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ որպես կամավոր։

Հայերեն English Русский

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին