Իրանը Հարավային Կորեային կոչ է արել մեղսակից չդառնալ ԱՄՆ-ի գործողություններին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նախազգուշացրել է Հարավային Կորեային չմիջամտել ու չմասնակցել տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող գործողություններին՝ շեշտելով, որ նման քայլը կհամարվի անմիջական աջակցություն ԱՄՆ-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ում։

«Իրանի և Կորեայի Հանրապետության հարաբերությունները ավելի քան 64 տարվա պատմություն ունեն, և երկու երկրների միջև կապերը մշտապես զարգացել են փոխադարձ հարգանքի հիման վրա։ Իրանը մեծ կարևորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ իր բարեկամական հարաբերություններին։

Սակայն ներկայում Իրանի ժողովուրդը ինքնապաշտպանվում է ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից։ Այն պայմաններում, երբ Իրանը վճռականորեն արձագանքում է կանանց և երեխաների դեմ ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հանցագործություններին, ցանկացած այլ երկիր, որը ռազմական ներկայություն ունի կամ մասնակցում է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում իրականացվող գործողություններին, կարող է դիտարկվել միայն որպես ագրեսիայի հեղինակներին ուղղակիորեն աջակցող կողմ, ինչը կհանգեցնի լուրջ հետևանքների»,- նշվել է գրառման մեջ։

Բաղայի խոսքով՝ որևէ ինքնիշխան և պատասխանատու երկիր չպետք է զիջի Ամերիկայի ճնշմանն ու սպառնալիքներին և այդպիսով մեղսակից դառնա ագրեսիվ գործողություններին ու «Իրանի մեծ ժողովրդի դեմ սարսափելի հանցագործություններին»։

Մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ քննարկում է Հորմուզի նեղուց ռազմական ուժեր ուղարկելու հարցը։

Հայերեն Русский

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին