Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի Քֆար Ռումման գյուղաքաղաքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 7-ի գիշերն իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել ու ոչնչացրել են եռահարկ բնակելի շենք, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ երկու նորածին, վիրավորվել է ևս հինգ մարդ։

Բացի այդ, գործակալության փոխանցմամբ՝ Քֆար Ռումմանում իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է մեքենա, որի հետևանքով զոհվել են Իսլամական «Ռիսալա» սկաուտական ​​ասոցիացիայի շտապօգնության երկու աշխատակից։

Իսրայելական ինքնաթիռները նաև մի շարք ռմբակոծություններ են իրականացրել Նաբատիեի շրջանի Նաբատիե ալ-Ֆաուկա և Արաբ Սալիմ գյուղերի ուղղությամբ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 4362 և վիրավորվել՝ 12378 մարդ։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Հայերեն Русский

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․ Անդրեա Բարբարա Բաումանի

Վահագն Ալեքսանյանն ու Անդրեա Բարբարա Բաումանին անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան

ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ

Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար

Իրանը Հարավային Կորեային կոչ է արել մեղսակից չդառնալ ԱՄՆ-ի գործողություններին

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել