Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա քաղաքի բնակիչները սեպտեմբերի 4-ին փորձել են խաթարել մանկապարտեզի հարևանությամբ մոտ 900 ներգաղթյալների տեղակայման համար նախատեսված կենտրոնի շինարարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Իսպանիայի պետական ​​հեռարձակող RTVE ընկերությունը։

Նշվում է, որ Սեուտայի ​​մի խումբ բնակիչներ, դպրոցի աշակերտների ծնողներ և ուսուցիչներ փորձել են խանգարել Լոս Ռոսալես թաղամասում գտնվող Nuestra Senora de Africa մանկապարտեզի հարևանությամբ կենտրոնի շինարարության իրականացմանը։ Բողոքի գործողության մասնակիցներին հաջողվել է մի քանի ժամ խոչընդոտել շինարարությանը։ Նրանք տարածքը լքել են անսալով ոստիկանության աշխատակիցների հորդորներին։

Կառուցվող կենտրոնի հարևանությամբ գտնվող մանկապարտեզը նախատեսված է մինչև երեք տարեկան մոտ 200 երեխաների համար։ Քաղաքում տիրող իրավիճակի պատճառով այն աշխատանքները դադարեցրել է մինչև սեպտեմբերի 28-ը։

Սա Սեուտայում առաջին նմանատիպ բողոքի ցույցը չէ։ Սեպտեմբերի 2-ին տասնյակ բնակիչներ բողոքի գործողություն էին անցկացրել նավահանգստի արևմտյան նավամատույցի մոտ՝ բնակելի թաղամասերի և մի քանի կրթական հաստատությունների կողքին ներգաղթյալների մեկ այլ ​​կենտրոնի ստեղծման դեմ։

Մարոկկոյին սահմանակից Սեուտան հուլիսի վերջին ենթարկվել էր անօրինական ներգաղթյալների զանգվածային ներթափանցման։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Մարոկկոյից ներթափանցած մոտ 72 հազար սահմանախախտի մասին։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը օգոստոսի վերջին հայտարարել էր, որ քաղաքում մնացել է մոտ 5 հազար ներգաղթյալ։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին