Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Երևանում հանդես կգան «Գերին և Գրեյսը» ներկայացմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը հյուրախաղերով հանդես կգա հայրենիքում։ Բաբախանյանն ու դերասանուհի Նարինե Չիլինգարյանը սեպտեմբերի 16-17-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնեն  «Գերին և Գրեյսը» տրագիկոմեդիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը բեմադրել է դերասանի որդին՝ ռեժիսոր Գոռ Բաբախանյանը: Այն առաջին անգամ խաղացել են Լոս Անջելոսի El Portal թատրոնում:

«Գերին և Գրեյսը» ներկայացումը պատմում է ծերանոցում հայտնված տարեց մարդկանց ճակատագրերի, հույսի և ջերմության մասին: Գերին, որին մարմնավորում է Հովհաննես Բաբախանյանը, տարեց հայ տղամարդ է (հայկական իրականության և արմատների կրողը), որը նույնպես հայտնվել է այդ միջավայրում:

Նարինե Չիլինգարյանը մարմնավորում է Գրեյսին՝ 80 տարեկան ամերիկուհու, որն ապրում է անցյալի հիշողություններով և հույսով, որ մի օր իր փեսացուն պատերազմից վերադառնալու է: Հակառակ իրենց տարիքին, առողջական խնդիրներին ու կյանքի դժվարություններին՝ հերոսները լեցուն են ապրելու ցանկությամբ, լավատեսությամբ ու հումորով:

Նրանց միջև ձևավորվող ջերմ հարաբերություններն օգնում են հաղթահարել մենությունն ու լքվածության զգացումը:

Ներկայացումը երիտասարդներին հորդորում է ջերմ վերաբերմունք ցույց տալ ավագներին և հիշել, որ մի օր իրենք կարող են լինել այդ տարիքում: Այն կոչ է անում  հիմա գնահատել նրանց. այն ժամանակ, երբ նրանք երիտասարդների կողքին են:

Հայերեն English

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը