ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

1 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարվա առաջին օրը Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքի Մ․ Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոց են այցելել  ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Ա․ Եղիազարյանի գլխավորությամբ ծառայողները շփվել են  առաջին դասարանցիների հետ, շնորհավորել նրանց մուտքը դպրոց, նվիրել փուչիկներ ու ծաղիկներ, ինչպես նաև ծանոթացրել  երթևեկության անվտանգության հիմնական կանոններին։

Միջոցառման ամենահետաքրքիր պահերից է եղել  ծառայողական մեքենայի հետ ծանոթությունը. երեխաները հնարավորություն են ունեցել  նստել պարեկային մեքենան, ուսումնասիրել ազդանշանային համակարգերը և անմիջականորեն տալ իրենց հուզող հարցերը։

Դպրոցի տնօրեն  Անժելա  Պողոսյանի փոխանցմամբ՝ պարեկների այսօրինակ այցելությունները կրում են ամենամյա ճանաչողական ու իրազեկման բնույթ, իսկ մինչև հոկտեմբերի 1-ը պարեկային ծառայողները հերթապահություն կիրականացնեն դպրոցամերձ տարածքներում՝ ուսումնական օրվա սկզբից մինչը ավարտը՝ ապահովելով աշակերտների անվտանգ տեղաշարժը: 

Հայերեն

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա