1 րոպեի ընթերցում
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թվականին ծնված Տիգրան Մխիթարյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրելով դիմել համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 112։