Իրանի բանակը հայտարարել է աշխարհում համարժեքը չունեցող ՀՕՊ համակարգերի մշակման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի բանակը մշակում է հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, որոնք աշխարհում չունեն համարժեքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալիռեզա Էլհամին։

«Մշակվում և ստեղծվում են հակաօդային պաշտպանության նոր, լիովին հայրենական համակարգեր։ Այդ նախագծերն աստիճանաբար վերածվում են սպառազինության՝ շահագործման պատրաստ նմուշների, որոնք չունեն հայտնի արտասահմանյան համարժեքներ», -  մեջբերել է նրա խոսքը Tasnim լրատվական գործակալությունը։

Էլհամիի պնդմամբ՝ հակաօդային պաշտպանության իրանական համակարգերի առավելություններից մեկն այն է, որ թշնամին չգիտի դրանց բնութագրերը, հնարավորությունները և աշխատանքի սկզբունքները։ Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ փորձարկումներն ու ընթացակարգերն անցնելուց հետո հակաօդային պաշտպանության նոր համակարգերը կդրվեն սերիական արտադրության:

Հայերեն English Русский

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել