Իրավունք

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ

1 րոպեի ընթերցում

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 30-ին ժամը 22.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։

Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ:

Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում