Իրավունք

ԲԿ տեղափոխված դանակահարված 43-ամյա տղամարդը մահացել է. ոստիկանները ձերբակալել են տղամարդուն դանակահարած կնոջը

1 րոպեի ընթերցում

ԲԿ տեղափոխված դանակահարված 43-ամյա տղամարդը մահացել է. ոստիկանները ձերբակալել են տղամարդուն դանակահարած կնոջը

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 30-ին ժամը 20։40-ին ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։

28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում