Աշխարհ

Չիլին, Արգենտինան, Բոլիվիան և Պերուն կրիտիկական հանքանյութերի վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Չիլին, Արգենտինան, Բոլիվիան և Պերուն կրիտիկական հանքանյութերի վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել

Չիլին, Արգենտինան, Բոլիվիան և Պերուն կենսական նշանակության հանքանյութերի, այդ թվում՝ պղնձի, լիթիումի և հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Soy Chile-ն՝ մանրամասնելով, որ հռչակագրով կողմերը պայմանավորվել են նաև ամրապնդել Հարավային Ամերիկայի դիրքերը՝ որպես ռազմավարական և հուսալի հումքի մատակարար համաշխարհային շուկայի համար։

Աղբյուրի համաձայն՝ ռազմավարական հանքանյութերի վերաբերյալ առաջին նախարարական հանդիպման ժամանակ փաստաթուղթը ստորագրել են Չիլիի հանքարդյունաբերության նախարար Դանիել Մասը, Արգենտինայի հանքարդյունաբերության նախարար Լուիս Լուսերոն, Բոլիվիայի հանքարդյունաբերության քաղաքականության, կարգավորման և վերահսկողության փոխնախարար Վալտեր Լանդիվարը և Պերուի էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար Գիլյերմո Շիննոն։

Հաղորդվում է, որ չորս կառավարությունները սրանով մտադիր են նաև խթանել պատասխանատու ներդրումները և տնտեսական զարգացումը տարածաշրջանային արդյունաբերության ողջ արժեքային շղթայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում