Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. նախարար

3 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Սեպտեմբերից հանրակրթության ավագ դասարանների և բուհական համակարգի համար հասանելի կդառնան արհեստական բանականության կրթական գործիքները. դպրոցները կստանան աջակցող համապատասխան ուղեցույցներն ու տեսանյութեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսիի 28-ին կայացած  ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարին մեզ համար նաև կարևորվելու է նրանով, որ սեպտեմբերից բարձրագույն կրթության և հանրակրթության համակարգի համար հասանելի են դառնում արհեստական բանականության կրթական գործիքները շատ մեծ ծավալով։ Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցությամբ 50 հազար բաժանորդագրություն դառնալու է հասանելի, որի շնորհիվ հանրակրթության ավագ դասարանները և բուհական համակարգը հնարավորություն կունենան արհեստական բանականության կրթական գործիքներն օգտագործել»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է ընդգծել, որ խոսքը հենց կրթական գործիքների մասին է։

«Բոլորը գիտեն, որ կա ChatGPT, և կա ChatGPT-ի այն գործիքակազմը, որը պլանավորված է հենց կրթական գործընթացներին արհեստական բանականության աջակցության համար։ Այս գործիքակազմը հնարավորություն կտա ուսուցիչներին ազատվել մեխանիկական աշխատանք իրականացնելուց և կենտրոնանալ ավելի ստեղծագործական աշխատանքի վրա։

Այդ գործիքակազմը կարող է օգնել տարբեր առաջադրանքների, տարբեր թեստերի կազմմանը, կարող է օգնել թեմատիկ պլանավորմանը։ Եվ այստեղ կարող եմ ասել, որ թե՛ մեր տնօրենները, թե՛ ուսուցիչները կունենան մեծ աջակցության կարիք։ Առաջիկայում կլինեն նաև համապատասխան ուղեցույցներն ու տեսանյութերը, որոնք կտրամադրվեն և հնարավորություն կընձեռեն կրթական համակարգում այս գործիքակազմի օգտագործման արդյունավետությունը բարձրացնել»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվում է նաև վերապատրաստումների մեծ գործընթաց։

«Մենք պլանավորել ենք վերապատրաստումների մեծ գործընթաց և սրանով ուզում ենք ասել, որ կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ, քանի որ դա մի իրողություն է, որը դարձել է մեր կյանքի մաս։ Մենք վստահ ենք, որ միայն գրագետ և մտածված լուծումներն են, որ կկարողանան այդ գործիքակազմը ծառայեցնել հօգուտ որակյալ կրթության, ոչ թե դրանով բերել մեծագույն մարտահրավերներ, որոնց այսօր հանդիպում է կրթական համակարգն ամբողջ աշխարհում»,- ասաց նա։

Նախարարը նաև նշեց, որ արհեստական բանականության ուղղությամբ մասնավոր գործընկերների հետ արդեն մի քանի տարի իրականացվող նախագծերը ևս այս տարի կընդլայնվեն։

«Դա հնարավորություն է տալիս, որ դպրոցներում ավելի ուղղորդված աշխատանք տանենք և երեխաների համար մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ բացենք»,- եզրափակեց Անդրեասյանը։

Հայերեն English Français

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը