Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ

1 րոպեի ընթերցում

 

Ամուրի գազաքիմիական համալիրում  բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հաստատվել է 15 մարդու մահը, այդ թվում՝ մեկ Ռուսաստանի քաղաքացի և 14 օտարերկրյա քաղաքացի։ Բոլոր մահացածները կապալառու աշխատակիցներ են», - հայտնել է ծառայությունը։

Երեսունինը վիրավորներ մնում են հիվանդանոցներում։ Նրանցից ինը տեղափոխվել են Մոսկվա՝ դաշնային բժշկական կենտրոններում բուժման համար։

 

 

Հայերեն Русский