Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտարարել են, որ անկլավի հիվանդանոցներում իսրայելական հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության  տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73438-ի, իսկ վիրավորներինը՝ 174447-ի։

Բժշկական աղբյուրները հայտնում են, որ մի շարք զոհերի մարմիններ մնում են փլատակների տակ, քանի որ շտապօգնության և փրկարարական խմբերը դժվարանում են հասնել և դուրս բերել նրանց։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների աճյունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում