Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին ժամը 19։14-ին ահազանգ է ստացվել, որ Ենոքավան բնակավայրի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել և ստացել է ոտքի կոտրվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ քաղաքացին վնասել է ոտքը:
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։