Երիտասարդ ըմբիշներն ու մարզիչն ամփոփեցին աշխարհի առաջնության արդյունքները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մովսես Կարապետյանն ու աշխարհի առաջնության մեդալակիրներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները։

«Աշխարհի այս առաջնությանը մասնակցել ենք ամբողջական կազմով ու նվաճել ենք 4 մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Իրականում մեծ էր հնարավորությունը, որ ավելի շատ մեդալներ նվաճեինք։ Ընդհանուր առմամբ, մենք ունենք մրցունակ հավաքական։ Հիմա արդեն հավաքականն էլ սերնդափոխության փուլն է անցել»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հավաքականի մարզիչ Մովսես Կարապետյանը։

Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Սամվել Տերտերյանն, ամփոփելով առաջնությունը, ընդգծեց, որ ոսկե մեդալին հասնելու համար նա ունեցել է 5 գոտեմարտ։ «Նպատակս է, որ այս արդյունքը կրկնեմ նաև մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Մինչև 20 տարեկանների այս առաջնության իմ մրցակիցներին ուսումնասիրել էի ու գիտեի նրանց»,-ասաց նա։

Առաջնության փոխչեմպիոն Յուրիկ Պետրոսյանի համար այս առաջնությունը լավ ընթացք է ունեցել։ «Սա իմ առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում։ Որակավորման փուլում ու մյուս փուլերում իմ մրցակիցները լուրջ ու ուժեղ մրցակիցներ էին։ Իսկ եզրափակչի իմ մրցակիցն ավելի փորձառու էր»,-առանձնացրեց Պետրոսյանը։

Բրոնզե մեդալակիր Էրիկ Տեր-Մաթևոսյանն ընդգծեց, որ այս առաջնության նախապատրաստական շրջանը եղել է բարձր մակարդակի։ «Ինքս ինձնից ավելի մեծ սպասելիքներ ունեի, սակայն այս անգամ ինձ չհաջողվեց բրոնզից ավելի բարձր մեդալ նվաճել։ Հիմա գիտենք, որ պետք է առավել շատ աշխատենք՝ առավել լավ արդյունքի հասնելու համար»,-շեշտեց նա։

Յուրիկ Մխիթարյանը, ով այս առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր, նոր է փոխել քաշային կարգը ու առավել երկար ժամանակի կարիք ունի՝ առավել բարձր արդյունքի հասնելու համար։

«Նախորդ տարի հանդես էի գալիս 60 կգ քաշային կարգում ու հիմա նոր եմ տեղափոխվել 67 կգ քաշային կարգ։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Առաջ գնալու ժամանակ է։ Կարող եմ ասել, որ այս մրցաշարը հաջող ընթացք ունեցավ ինձ համար»,- ասաց նա։

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի ոսկե մեդալակիր դարձավ Սամվել Տերտերյանը, արծաթ նվաճեց Յուրիկ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալների արժանացան Էրիկ Տեր-Մաթևոսյանն ու Յուրիկ Մխիթարյանը։

Հայերեն English Français

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս