ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Երևանը ՀԱՊԿ-ում  իր աշխատանքները չի ակտիվացնելու և կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը սպառված է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ժամանակ։

Վարչապետը, անդրադառնալով առաջիկա հինգ տարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին, նշել է, որ կազմակերպությունը Հայաստանի կողմից ուղղված հարցերի վերաբերյալ ոչ մի պատասխաններ չի ստացել, և հետևաբար էլ, ՀԱՊԿ-ի վերաբերյալ հետաքրքրությունը սպառված է։

«Առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, ու կարող են երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում գեթ մեկ հիշատակում չկա այդ կազմակերպության մասին։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում