Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ներմուծման սահմանափակումները քաջալերված և խնդրված են Հայաստանի ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից։

Նիկոլ Փաշինյանը դա կապել է Հայաստանում իշխանափոխության հասնելու «գաղտնի պլանի» հետ, որի մասին ավելի վաղ խոսել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո լրագրողներին տված ճեպազրույցներից մեկի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրենք իշխանափոխության հասնելու «գաղտնի պլան» ունեն ու շարժվելու են այդ պլանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության նպատակը ՌԴ-ի հետ փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությհունն է, հավարասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։

«Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով։ Բայց պետք է ասել ուղիղ՝ ներմուծման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը  կիրրառում է Հայաստանի նկատմամբ քաջալերված և խնդրված են ընդդիմության կողմից, որոնք Ռուսաստանի որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։ Հայաստանյան այդ նույն շրջանակները հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակոփւմները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ «Գաղտնի պլանը», որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է։ Ըստ այդ պլանի՝ իրենց հովանավորների աջակցուքյամբ պետք է այնպիսի տնտեսական սահմանափակումներ մտցվեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվի, որպեսզի ժողովուրդը Կառավարության դեմ սոցիալական բունտ անի. սա է «գաղտնի պլանի» էությունը»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա նմանօրինակ առաջին պլանը չէ, նման մի քանի պլաններ նախկինում արդեն տապալվել են։ Վարչապետը վստահ է, որ այս մեկն էլ կտապալվի.

«Որովհետև Հայաստանի ժողովուրդը իր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը չի զիջի մաֆիային, և Հայաստանի տնտեսությունն էլ կշարունակի իր դինամիկ զարգացումը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հայերեն English ქართული Русский

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի