3 րոպեի ընթերցում
Երեմյան ընկերությունների խումբն այսուհետ հանդիսանում է «Կաթի համաշխարհային օր» անվանումով միջոցառման իրավատերը և կրում դրա հեղինակային իրավունքը։ Միջոցառումն ամրագրվել է ընկերության կողմից՝ նպատակ ունենալով Կաթի համաշխարհային օրը հանրահռչակել և նշել Հայաստանի Հանրապետությունում՝ որպես հանրային առողջությանը միտված ևս մեկ կարևոր օր, ինչպես նաև խրախուսել կաթի սպառման մշակույթի ձևավորումն ու առողջ ապրելակերպը։
Գրանցումն իրականացրել է «Հայհեղինակ» կազմակերպությունը։
Կաթի համաշխարհային օրվա միջոցառումը Երեմյան ընկերությունների խմբի կողմից առաջին անգամ մշակվել և Հայաստանում իրականացվել է 2023 թվականի հունիսի 1-ից՝ կրելով ամենամյա բնույթ և ձևավորելով կաթի սպառման մշակույթի հանրայնացման և առողջ սնվելու նոր ձևաչափ։
2023 թվականին միջոցառման շրջանակներում ընկերության կողմից անցկացվել է Հայաստանում կաթի ամենամեծ հանրային հյուրասիրությունը, իսկ 2024 թվականին հունիսի 1-ին Գինեսի ռեկորդ է սահմանվել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ Երեմյան անարատ կաթ է խմել։
Օրը Երեմյան ընկերությունների խմբի և հանրության օրացույցի անբաժան մասն է՝ սպասված և սիրված ամեն տարի։
«Երեմյան կաթնամթերքը եզակի է Հայաստանում առնվազն 5 ուղղությամբ, որոնք երկրի կաթնամթերքի և պարենի անվտանգության ոլորտում մեծ առաջընթաց և ձեռքբերում են։ Ունենք մանկական կաթի վկայական, FSSC սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում, Հայաստանում ամենամեծ խելացի անասնաֆերմա՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, արտադրական ամբողջական փակ շղթա, Ա կարգի կաթ։ Մեր առաքելությունն ի սկզբանե եղել և մնում է Հայաստանում բարձրակարգ և անարատ կաթնամթերքի արտադրություն իրականացնելը և իհարկե ձևավորել կաթ խմելու մշակույթ, առողջ սննդային սովորություններ և առողջ սերունդ։ Ահա թե ինչու ենք ամեն տարի նշում Կաթի համաշխարհային օրը՝ հիշեցնելով, որ կաթ խմելը տոն է մեր առողջության և կյանքի համար, որը մենք ամեն օր պիտի նվիրենք ինքներս մեզ։ Այս գրանցումը ևս մեկ հիշեցում է Երեմյան կաթնամթերքի առաքելության մասին»,- նշեց Երեմյան ընկերությունների մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։
Միջոցառումը ոչ միայն կաթի հանրային հյուրասիրություն է, այլ նաև գիտական-կրթական փորձառության ինտեգրում՝ Երեմյան կաթնամթերքի արտադրության և որակի ներկայացման նպատակով հատուկ լաբորատոր և ցուցադրական ձևաչափերի միջոցով, գյուղատնտեսական իրական միջավայրի տեղափոխում քաղաքային հարթակ՝ Երեմյան ֆերմայի տոհմային կենդանիների ներգրավմամբ, ընտանեկան և մանկական ժամանցի ամբողջական էկոհամակարգի ստեղծում, հանրային քննարկումների և ոլորտային երկխոսության հարթակի ձևավորում Երեմյան ընկերությունների խմբի գործընկերների ներգրավմամբ և այլն։
Ավանդույթի համաձայն՝ Կաթի համաշխարհային օրը տոնվում է Սիզընս այգում՝ համախմբելով քաղաքի բնակիչներին, հյուրերին, զբոսաշրջիկներին և կաթի բոլոր սիրահարներին։
Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն ուրախ այն կիսել Ձեզ հետ ամեն օր։