Բելառուսը փակում է իր դեսպանությունը Ֆինլանդիայում

2 րոպեի ընթերցում

Բելառուսի կառավարությունը որոշել է փակել իր դեսպանությունը Ֆինլանդիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik Belarus-ը։

Փակումը նախատեսված է Նախարարների խորհրդի օգոստոսի 20-ի թիվ 424 որոշմամբ, որը պաշտոնապես հրապարակվել է օգոստոսի 21-ին Ազգային իրավական ինտերնետային հարթակում։

«Ֆինլանդիայի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը փակվում է 2026 թ. սեպտեմբերի 1-ից», - նշվում է փաստաթղթում։

Նախարարների խորհուրդը նաև հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը միջոցներ ձեռնարկել դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունը փակելու համար։

Ավելի վաղ դիվանագիտական ​​​​ներկայացուցչության կայքում հրապարակվել էր գործունեության ժամանակավոր դադարեցման մասին ծանուցում։

Դեսպանությունն  առաջարկել է 2026 թ. օգոստոսից սկսած հյուպատոսական հարցերն ուղղել արտասահմանում գտնվող Բելառուսի այլ ներկայացուցչություններին, մասնավորապես՝ Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում գտնվող Բելառուսի գլխավոր հյուպատոսությանը կամ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող Բելառուսի դեսպանատանը։

Բելառուսի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական ​​​​հարաբերություններ են հաստատվել 1992 թ. փետրվարի 26-ին։ Բելառուսի դեսպանությունը Ֆինլանդիայում գործում էր 2011 թվականից։

Դեսպանության փակման պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները