Աշխարհ

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 304 մարդ, անհետ կորած է 426 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Տարերային աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը:

«Զոհվել է 304 մարդ, վիրավորվել՝ 4548-ը, 426-ը համարվում է  անհետ կորած, 356-ը փրկվել է», - նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X հարթակում գերատեսչության էջում։

Կառավարության վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրաշարժն ավերել է 29 554 տուն, 134 342 շենք վնասվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր 289 զոհի մասին։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Կոլումբիայի արևմտյան Չոկոյի նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում