Դադարեցվել է «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն կապարակնքվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երևան, Ձորափի փողոց, 35 հասցեում «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային տարածքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։

Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված խախտումների հիման վրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի 2026թ. օգոստոսի 3-ին կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ս․թ․ օգոստոսի 17-ին կապարակնքվել է նշված օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Հայերեն

ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին բողոք են հայտնել Տոկիոյի հակառուսական հայտարարարությունների կապակցությամբ

Զբոսաշրջության ոլորտում գործունեությունը պարտադիր պետք է ծանուցվի, մեկնարկը տրվելու է հոկտեմբերին

Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններում

Դադարեցվել է «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն կապարակնքվել է

ԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքը

Գագարինում հիմնանորոգվում է Գայի փողոցը

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն

Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը

Մարտունիում բացվել է գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանի «Հոգու հայրենիք 2» ցուցահանդեսը