Հայաստան

Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու արտադրատեսակներ չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջներին՝«Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ ելակի համով» և «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ տանձի համով»։ Դրանց նմուշներում «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշները չեն համապատասխանել սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված երկու արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։

Տեսչական մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում